Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինքին արագ միանալու հայտ նախապատրաստելու մասին, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու Է Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու վրա:

 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում:

 

«ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։  Մենք դա ցույց ենք տվել վերջին տարիներին ...  Անդամակցության մասին որոշումն ընդունվում է բոլոր 30 դաշնակիցների կողմից միաձայն։ Մեր նպատակն այժմ Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելն է, որպեսզի օգնել նրան պաշտպանվել ռուսական ներխուժումից։ Այժմ հենց դա է դաշինքի գլխավոր խնդիրը», - ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.