Բաժին : Քաղաքականություն
Վրաստանն արդար միջնորդ է, որը գործում է Հրվ. Կովկասում բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատման շահերից ելնելով. Ղարիբաշվիլին՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ ի թիվս այլնի անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակին:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել կայունություն և խաղաղություն մեր տարածաշրջանում:
«Եվ այս առնչությամբ Վրաստանն աջակցում է բարիդրացիական հարաբերությունների գաղափարի կյանքի կոչմանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների մասնակցությունը: Բայց դա չի փոխարինի այլ ձևաչափերում հանուն խաղաղության պայքարը: Վրաստանն արդար միջնորդ է, որը գործում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատման շահերից ելնելով»,- ասել է վարչապետը:
Ղարիբաշվիլին նշել է, որ Թբիլիսիի նպատակն է Հարավային Կովկասը հնարավորությունների տարածաշրջանի վերածումն է: