Իրանի նախագահը հրաժարվել է CNN-ին հարցազրույց տալ, քանի որ հաղորդավարուհին մերժել է գլխաշոր կրելու խնդրանքը

Իրանի նախագահը հրաժարվել է ներկայանալ CNN-ի հաղորդավարուհի Քրիստիան Ամանփուրի հետ նախատեսված հարցազրույցին այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է հարցազրույցի ժամանակ գլխաշոր կրել, ինչպես պահանջել էր նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Իրանա-բրիտանացի լրագրող Ամանփուրը Twitter-ում հայտնել է, որ հարցազրույցին սպասել է 40 րոպե, գրում է english.alarabiya.net-ը:

«Այն ժամանակ, երբ հարցազրույցն արդեն 40 րոպե պետք է սկսված լիներ, եկավ օգնականը: Նախագահն, ասաց նա, ինձ առաջարկում էր գլխաշոր կրել, քանի որ Մուհարրամի և Սաֆարի սուրբ ամիսներն են», - պատմել է Ամանփուրը:

 

Նրա խոսքով՝ ինքը քաղաքավարի կերպով մերժել է՝ պատճառաբանելով իր ներկայությունը Նյու Յորքում և այն, որ ոչ մի օրենք կամ ավանդույթ չի պահանջում  գլխաշոր կրել:

Բայց օգնականն ասել է, որ հարցազրույց չի լինի, եթե նա չկատարի Ռաիսիի պահանջը:

«Նա (օգնականը) ասաց, որ դա «հարգանքի հարց է» և անդրադարձավ «Իրանում տիրող իրավիճակին»՝ ակնարկելով երկրում ընթացող բողոքի ցույցերը»,- պատմել է Ամանփուրը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.