Բորիս Ջոնսոնը Զելենսկու փոխարեն սխալմամբ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ «ոգեշնչող ղեկավարության» համար (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը սխալմամբ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ոգեշնչող ղեկավարությանը», սակայն արագ ուղղել է լեզվի սայթաքումը և ասել «Վլադիմիր Զելենսկի»: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնել է Daily Record-ը։

Ելույթ ունենալով Համայնքների պալատում տեղի ունեցած բանավեճի ժամանակ՝ կառավարության նախկին ղեկավարը պաշտոնը թողնելուց հետո իր առաջին ելույթը նվիրել է Ուկրաինայում տիրող իրավիճակին և ցանկացել է երախտագիտություն հայտնել Ուկրաինայի առաջնորդին, որին Ջոնսոնը սկսել էր աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում։

«Շնորհավորում եմ իմ հարգարժան ընկերոջը և ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վլադիմիր Պուտինին ոգեշնչող աջակցության համար», - սկսել է ելույթը Ջոնսոնը:

 

Հասկանալով, որ սխալ է խոսել՝ քաղաքական գործիչն անմիջապես խոսքն ուղղել է.«...Վլադիմիր Զելենսկի, ներեցեք: Ռուսական բանակը վերջին օրերին դուրս է մղվել  Ուկրաինայի շատ շրջաններից՝ Խարկովի շրջակայքից», - եզրափակել է Ջոնսոնը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.