Չպետք է թույլ տանք, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի. Թաթոյան

Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը:

Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի:

 

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:

 

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Արման Թաթոյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.