Մոտ 90 մլն դոլարի պարգեւավճար միայն այս տարի. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2022 թվականի ընթացքում տրված պարգեւավճարներին ու գրել, որ մեկ տարվա համար պարգեւավճարների գումարով Կառավարությունը կարող է բոլոր հենակետերը կահավորել այնպես, որ դրանք լինեն պաշտպանված։

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Մոտ 90 մլն դոլարի պարգեւավճար միայն այս տարի…

 
 

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը 900-ից մի քիչ ավել կլիոմետր է, եթե մենք 300 մետրը մեկ մի հատ նորմալ երկաթբետոնե դիտակետ դնենք ու ամեն մեկի համար ծախսենք 30 հազար դոլար (որը շատ ճոխ եմ ասում դեռ), ապա մեկ տարվա պարգեւավճարով կարող ենք մեր բոլոր հենակետերն այնպես կահավորել, որ լինեն սուպեր պաշտպանված։ Դա կարժենա 81 մլն դոլար…»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.