Volkswagen ID4X-ը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնի. վերջինս տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen ID4X մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ 

 

Վրաերթի փաստով՝ Մ․ Մուրադյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.