Մածունը, թանը, սուջուխը, բաստուրման, որոշ պանիրներ պետք է ծագման նշում ունենան․ Քերոբյան

Աշխարհագրական նշումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մշակման նպատակով օրենքը համադրվել է ԵՄ նշված կանոնակարգի հետ, բացի այդ լրացուցիչ առաջարկություններ են տրամադրվել հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացի շրջանակներում ներգրավված ԵՄ փորձագետների կողմից։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նա նշել է, որ համադրության արդյունքում պարզվել է, որ օրենքով հստակ տարանջատված չեն աշխարհագրական նշումով ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը։

 

«Օրենքով սահմանված է, որ աշխարհագրական նշումը տարածքի, բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումն է։ Նշված պահանջը պետք է տարածվի միայն ծագման տեղանունով արտադրանքի վրա, իսկ աշխարհագրական նշումով ապրանքների համար այդ պահանջի կիրառումը սահմանափակվում է տարածքի բնակավայրի որոշակի տեղանքի անվանում պարունակող արտադրանքը։ Այդպիսի արտադրանքներից են օրինակ մածունը, թանը, սուջուխը, բաստուրման, պանիրների մի շարք տեսակներ։ Նույնպիսի խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, երբ որոշվի, որ հայկական կոնյակին տրվում է տարածքի, բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող նոր անվանում, որը պետք է գրանցվի որպես աշխարհագրական նշումով արտադրանք»,- ասաց Քերոբյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.