Հավակնություն ունեցող հայկական կազմակերպությունները պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի ավելի հայտնի դառնան. Խաչատուր Սուքիասյան

Նպատակը եղել է Հայաստանը դարձնել ավելի գրավիչ և մրցունակ հարթակ ստեղծել: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների պետական աջակցության նոր կառուցակարգին վերաբերող նախագիծը:

 

Խաչատուր Սուքիասյանը նշեց՝ բազմակողմ քննարկումներ են եղել նաև Գործադիրի հետ, և ներկայացրեց առաջարկվող սկզբունքները. առաջինը՝ հարկային բեռի նվազեցումը բերելու է ավելի մրցունակ հարթակ, երկրորդը՝ սոցիալական խնդիրներն են. դպրոցները, մանկապարտեզները, սպորտային համալիրները, և այն մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, պետք է ինտեգրվեն հայկական համապատասխան կառույցներին:

 

«Քննարկման ժամանակ եզրահանգման եկանք, որ մինչ այսօր գործող օրենքը և մինչ այսօր ունեցած վիճակագրությունը, տվյալները ասում են, որ այն կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում չեն գրանցված կամ գրանցված են որպես մասնաճյուղ, նրանք ՀՀ-ում վճարում են միայն եկամտահարկ, ինտերնետ վճար և վարձով տարածքների համար վճար: Երրորդ հարցը ուզում եմ առանձնացնել՝ հավակնություն ունեցող հայկական կազմակերպությունները պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի գնան դեպի բրենդի ինստիտուտ, ավելի հայտնի դառնալուն, որպեսզի մենք կարողանանք այլ եկամուտներ նույնպես ունենալ»,- ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.