«Հայաստանի Հանրապետություն» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը
Վարչապետի աշխատակազմին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ստացված պատասխան գրությունից ոչ միայն հնարավոր եղավ պարզել, թե ինչքան են սրանք սարսափած մեր օգոստոսի 23-ի նախաձեռնությունից, այլ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնապես վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առաջին նման քայլով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից` թողնելով միայն «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» բառերը։
Հաջողություն կարելի է համարել դեռևս այն, որ զինանշանը դեռևս հայկական է, իսկ բառերը` հայերեն»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.