Ադրբեջանցի խմբագիրը այցելել է Բերձոր ու Աղավնո, հանդիպել Անդրանիկ Չաուշյանին, Արշակ Զաքարյանին

Ադրբեջանի իշխանության խոսափող «Հաքքին.ազ» և «Վիրտուալ.ազ» կայքերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, այցելել է Բերձոր ու Աղավնո: Հայկական կողմից, չնայած հանրային պահանջներին, ոչ մի պաշտոնական բացատրություն այս թեմայով չի տրվել: Այնինչ Ֆաթուլլաևը տեսանյութ է հրապարակում հայկական տարածքներից, որոնք օգոստոսի 25-ին պետք է անցնեն հակառակորդի վերահսկողության տակ: Ինչպես կարելի է դատել այդ տեսանյութերից, նա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եղել է Բերձորի կենտրոնում, Աղավնոյում, որտեղ հանդիպել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին ու կինոռեժիսոր Արշակ Զաքարյանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.