Եվրոպայի լիգայի «Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը հետաձգվել է «Հանրապետական» ստադիոնի հոսանքազրկման պատճառով

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկի» հանդիպումը մոլդովական «Շերիֆի» հետ, որը պետք է մեկնարկեր ժամը 21:00-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է:

Պատճառը հոսանքազրկումն է, որի արդյունքում «Հանրապետական» ստադիոնում լուսավորություն չկա: Երկու թիմերի ֆուտբոլիստները հեռացել են հանդերձարան և սպասում են ՈւԵՖԱ-ի պատվիրակի որոշմանը՝ խաղի վերաբերյալ, հայտնում է shamshyan.com-ը: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.