«Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից էր, հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն էր

Հաղորդավար Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.