Ուշագրավ փոփոխություններ Դատական դեպարտամետում․ պաշտոնանկություն կլինի

Irakanum.am-ի  ունեցած տեղեկություններով վաղը նախատեսվում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը  կազատվի իր զբաղեցրած պաշտոնից, որից հետո նախատեսվում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը՝ Ներսես Դիլանյանը, կնշանակվի որպես ղեկավարի տեղակալ: Վերջինս աշխատել է նաև Հարկադիր կատարման ծառայությունում որպես ֆինանսիստ: Հարկադիրի աշխատելու տարիներին Դիլանյանը իր ընկերությունով բավականին ակտիվ մասնակցել է նաև պետական տենդերներում և շարունակում է ակտիվ լինել նաև հիմա, ընդ որում այն հիմնարկում որտեղ աշխատում է, բայց արդեն այլ ֆիրմայով՝  «Մայ պրինտ» ՍՊԸ /ՀՎՀՀ 02811826/: Ֆիրման գրանցված է վերջինիս աղջկա՝ Դիաննա Դիլանյանի անունով, ով, համաձայն https://www.elections.am/ կայքում առկա տեղեկատվության, հաշվառված է ք. Երևան, Խորենացու 2-րդ նրբ. 38 տուն հասցեով, որտեղ նաև հաշվառված է Ներսես Դիլանյանը:

 

Դիլանյանի աղջկա ֆիրման մեկ տարվա մեջ արդեն հասցրել է Դատական դեպարտամենտի հետ կնքել 29 162 481 ՀՀ դրամի պայմանագրեր՝ համաձայն պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության: Հետաքրքիր է , որ տպագրական ծառայության ընկերությունը Դատական դեպարտամենտում մասնակցել և հաղթել է 26 280 0000 ՀՀ դրամի ավտոլվացման ծառայություններ, հետաքրքիր փաստ է նաև, որ տվյալ ընկերությունը ունի պետական գնման պայմանագրեր միայն Դատական դեպարտամենտի հետ:

 
 
 
 

Այսպիսով՝ Դիլանյանին նախատեսվում է նշանակել նոր պաշտոնի Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.