«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

 

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Նշվում է, որ Կ. Ն.-ն մեղադրվում էր 2003թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.