ՀՀ նախագահը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին:

 

Ուղերձում ասվում է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ինդոնեզիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

 

Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

Լիահույս եմ, որ վերջին տարիներին հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված առաջընթացը կպահպանվի և կնպաստի երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.