Եկել է այն պահը երբ ամեն մեկս որոշում ենք կայացնելու ում հավատալ հիմա․ Մհեր Մկրտչյան

Որոշում ենք կայացնելու նիկոլի դեմ պայքարի այս տարիների ապրածով, տեաածով, զգացածով... Այս մասին գրում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում։

«Եկել է այն պահը, երբ ամեն մեկս որոշում ենք կայացնելու, թե ում հավատալ հիմա, ապրելու եւ մեր երկրում ապագա կառուցելու համար:

 
 

Որոշում ենք կայացնելու նիկոլի դեմ պայքարի այս տարիների ապրածով, տեաածով, զգացածով...

 
 

Ես գիտեմ, որ հերոսներ կծնվեն միայն, երբ դադարեն վախենալ իրար նեղացնելուց: Երբ դադարեն վախենալ պառակտել պառակտվածը: Երբ վախկոտին վախկոտ անվանել իսկ հիմարին՝ հիմար: Երբ դավաճանին կասեն դավաճան, լպրծունին լպրծուն անկախ նրանից ընկեր է, բարեկամ թե ազգական:

Որովհետեւ արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»,- գրել է Մկրտչյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.