Արցախում 16-ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է եղել

Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, Արցախի ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:

 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

 

Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

 

Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.