Ադրբեջանը Հայաստանի սահմանին՝ Սյունիքի ուղղությամբ, ռազմական տեխնիկա է կուտակում. Իրանական աղբյուրներ (տեսանյութ)

Հայաստանի սահմանին' Սյունիքի ուղղությամբ, Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում։ Այս մասին հաղորդում են իրանական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով տեսանյութ։

Տեղեկատվությանն արձագանքել են նաեւ նաեւ հայ փորձագետները՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ դեռ չեն արձագանքել այս տեղեկությանը։

«Ինֆորմացիայի հավաստիությունը ճշտվում է։ Այս պահին Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ արտաքին գործերի ու պաշտպանության գերատեսչությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը»,-արձանագրել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

 

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ-ից։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.