«Հայ ժողովրդի կողքին եմ»․ Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ

Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ իր ցավակցությունը հայտնելով տուժածներին և նրանց ընտանիքներին։

 

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- գրել է նա։

 

Հիեշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ: Զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.