Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

 

«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապե­տության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաս­տանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զար­գացման և արդիականացման վրա։

 

Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրա­պնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտնե­րում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկե­րությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում:

Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատ­րաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնո­լո­գիա­ների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջու­թյուն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.