Եղբորս հղի դուստրը, նրա քույրն ու 5–ամյա երեխան փլատակների տակ են, տեխնիկա չկա, որ աշխատի, ձեռքով քար ենք կրում․ որոնվող քաղաքացիների հարազատ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ աշխատանքից դժգոհ է, պատճառն այն է, որ նշում, որ անհրաժեշտ քանակի տեխնիկա չի ներգրավվում փրկարարական աշխատանքներում։

 

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հարազատներին ասաց, որ ամեն ինչ արվում է զգույշ ու մասնագիտորեն, և նրանց հարազատները նաև իրենց հարազատներն են։

 

Արայիկ Մկրտումյանն ասաց, որ եղբոր երկու դուստրը և նրանց մեկի հինգ ամյա երեխան են որոնվում, հարցին, թե հղի կնոջ մասի՞ն է խոսքը, Մկրտումյանն ասաց․«Այո, ու «կռան» չկա։ Եղբորս երեխեքը, հղի կին, փլատակների տակն են։ Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, ժամը յոթից խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ին։ Երեկվանից էս կողմի վրա մեկ «կռան» է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա հիմա փլատակների տակ են՝ Խաչատրյան Մարիանա, Խաչատրյան Սիրարփի»,- նշեց Արայիկ Մկրտումյանը։

 

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, տուժել է ավելի 61 քաղաքացի, որոնվում է 17 քաղաքացի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.