Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության, վիրավորների արագ ապաքինման համար․ Կաթողիկոսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

 

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,-ասված է ուղերձում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.