Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

 

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում  Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.