Հատապտուղ, որն օգնում է նիհարել

Ազնվամորին կարող է օգնել նիհարելուն՝ շնորհիվ միզամուղ ազդեցության: Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ ազնվամորին կարող է նիհարեցնել ոչ միայն միզամուղ ազդեցության շնորհիվ, այլև նվազեցնելով օրգանիզմում բորբոքային պրոցեսները, քանի որ քրոնիկական բորբոքումները հաճախ ավելորդ քաշի պատճառ են դառնում։

Ըստ shantnews-ի՝ բժիշկը նաև նշել է, որ ազնվամորին օգտագործվում է մրսածության ժամանակ, քանի որ այն նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում և պարունակում է մեծ քանակությամբ ացետիլսալիցիլաթթու, որն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը։

Բացի այդ, ազնվամորին օգնում է պահպանել իմունային համակարգի օպտիմալ աշխատանքը, օրգանիզմից հեռացնել տոքսինները, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և պարունակում է B և C վիտամիններ:

Այնուամենայնիվ, բժիշկը նշել է, որ ազնվամորու չափաբաժինները պետք է չափավոր լինեն, և այն պետք է օգտագործել իր սկզբնական տեսքով, այլ ոչ թե ջերմային մշակումից հետո։

 

«Ազնվամորու չափից ավելի օգտագործումը հրահրում է մարդու օրգանիզմում ֆրուկտոզայի ավելացում, ինչը կարող է բացասաբար ազդել լյարդի աշխատանքի վրա»,- պարզաբանել է էնդոկրինոլոգը։

Նա հավելել է, որ լյարդի վրա ֆրուկտոզայի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ նիհարելու գործընթացի վրա։

Պոլյակովը նաև շեշտել է, որ ազնվամորին չի կարելի մեծ քանակությամբ ուտել գաստրիտի, ստամոքսի խոցի սրման ժամանակ, հոդատապ և ալերգիկ ռեակցիաներ ունեցող մարդկանց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.