Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.