Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։

 

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։

 

«Չնայած դժվարություններին, համոզված եմ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի բանակցային սեղանի շուրջ։ Ես ևս մեկ անգամ Պուինին հիշեցրի, որ մենք կարող ենք անցկացնել նրա հանդիպումը Զելենսկու հետ», -ասել է թուրք առաջնորդը։

 

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել երկխոսությունը Սևծովյան հարևանի՝ Ռուսաստանի հետ, բոլոր ոլորտներում, որպեսզի ներդրում ունենան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

«Աղոթում եմ, որ Սոչիի մեր հանդիպումն օգտակար լինի մեր տարածաշրջանի, հատկապես՝ Թուրքիայի ու Ռուսաստանի համար»,-ընգծել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.