Թեև հրավեր կա, բայց մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան չի նախատեսվում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Հարցին՝ նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան, Պեսկովը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա»:

 

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է` Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.