Պուտինը կարող է օպերատիվ հեռախոսազրույց անցկացնել Ալիևի հետ, ինչպես նաև Էրդողանի հետ Սոչիում քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացումը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի իրականացումը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի Դմիտրի Պեսկովը։

Նա չի բացառել, որ քննարկման շրջանակում կարող է անդրադարձ արվել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրմանը, գրում է Anadolu գործակալություն։

Նա նաև չի բացառել Պուտինի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն նշել է, որ «նախագահի գրաֆիկում դեռևս նման շփում չկա»։

«Բայց դա կարող է իրականացվել օպերատիվ կերպով»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.