Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել:

 

Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ:

 

Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.