Գեղարքունիքում Lexus-ը գազալցակայանի մոտ բախվել է Opel-ին ու Volkswagen-ին, կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։ 

 

1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։  Հարվածից գազալցակայանը նույնպես նյութական վնաս է կրել. կոտրվել են անվտանգության հենապատերը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.