Պայմանավորվել էինք, որ ինձ ժամը 16:00-ին կթողնեն այցելել «Զվարթնոց» օդանավակայանում պահվող Մասիս Աբրահամյանին, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը նրա մոտ. պաշտպան

ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

«Հիմա եկել եմ,հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։

 

Փաստորեն, կոպտորեն խախտվում Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը ևս»,- գրել է Մելիքյանը:

 

Հիշեցնենք, որ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ արգելվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.