Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, տեսա՝ շան ձագեր են վաճառում, ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակացության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ Երևանի կենտրոնում կենդանիների վաճառքին։

 

«Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, ասենք, ինձ համար արդեն անհասականալի է, շան ձագեր են վաճառում»,-ասաց քաղաքապետը։

 

Ի պատասխան, քաղաքապետին հայտնեցին, որ նախորդ շաբաթ այդ ամենն արձանագրվել է  հասարակական կարգի պահպանության վարչության կողմից և շների վաճառքի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի տուգանքը կազմում է 50-70 հազար դրամ։

 

«Նորմալ չէ, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում։ Հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ բերել ենք, որ երեխեքը սիրեն։ Ես էլ ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել, երեխեքն էդ էլ են սիրում»,-ասաց քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և հայտնել, թե ինչ ընթացակարգ կա նման դեպքերը կանխելու և պատժամիջոցների համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.