Խոշոր ավտովթար՝ Արմավիրում․ Nissan Teana-ն կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհում․ կա վիրավոր

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

   

 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 
 

Բախման հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.