Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք. ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ Ջհանգիրյան֊Վարդազարյան հանդիպման ու ձայնագրության մասին

ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, նշելով, որ իրավական գնահատականը կտա հարուցված քրեական գործը. «Հարուցված գործի արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է և ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»։

 

Դիտարկմանը, որ ինքը այդ հանդիպման միջնորդն է, Միքայելյանն ասաց,որ դա միջնորդություն չէ, Վարդազարյանն ու Ջհանգիրյանն իր ընկերներն են և փորձել է հարթել լարվածությունը.

 

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»:

 

Հիշեցնենք,որ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ ԲԴԽ֊ն կասեցրեց, ապա դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, համապատասխան որոշումը հրապարակվեց հունիսի 23֊ին, իսկ հունիսի 20֊ին Վարդազարյանն ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրությունը, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին համոզում էր հրաժարական տալ։ Վարդազարյանը ԲԴԽ հանձնաժողովի հինգ անդամին հրաժարվել էր տրամադրել ամբողջական ձայնագրությունը, ԲԴԽ֊ն էլ մոնտաժված տարբերակի հիմքով վարույթ չէր հարուցել։

Բացի այդ, Tert.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել էր, որ Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է հունիսի 16֊ին, այսինքն`նախքան ձայնագրության հրապաիակումը։

Այս ամենին հաջորդեց Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը, ԲԴԽ֊ն դեռ նախագահ չի ընտրել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.