ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Դիմակավորված անձինք բռնություն կատարելով մուտք են գործում «Սեքյուրիթի Դրիմ»-ի տարածք

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 26-ին Քննչական կոմիտեի քննիչներն ու դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել էին արագաչափերի և տեսախցիկների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գրասենյակ, խուզարկություն իրականացրել, առգրավել համակարգիչներ և կրիչներ։

Փաստաբան Արկադյա Գևորգյանն էլ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ նշել էր, որ դիմակավորված անձինք սպառնացել և բռնություն էին գործադրել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների նկատմամբ։

 

«Դիմակավորված հատուկջոկատայինները մտել են, միանգամից թևերը ոլորել են, «չշարժվե՛ք, ոչ մեկ իրար չգա», բոլորին սպառնացել են, ահաբեկել են, «չշարժվե՛ք, հեռախոս չվերցնե՛ք, համակարգչին չդիպչե՛ք», դռներն են ջարդել։ Քացով խփել դռներ են բացել, ապակիներ փշրել․․․»,- ասել էր փաստաբանը։

168.am-ի տրամադրության տակ են բացառիկ կադրեր, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների գրասենյակ, բռնի ուժ կիրառում նախասրահում գտնվող անվտանգության աշխատակցի նկատմամբ, ապա ուժ կիրառելով բացում հատուկ համակարգերով աշխատող դռները․․․

Մանրամասները՝ 168.am-ի բացառիկ տեսանյութում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.