Առանց թաքուն խաղերի․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորմանը նոր դերակատարների ներգրավման մասին

Մոսկվան դեմ չէ, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր դերակատարներ միանան, եթե նրանք գործեն եռակողմ հայտարարությունների շրջանակում՝ առանց թաքուն ինտրիգների։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

 

«Գլխավորը, որ կրկնություններ և թաքուն խաղեր չլինեն ինչ-որ մեկին թուլացնելու, անիվների արանքը փայտ մտցնելու նպատակով։ Ցավոք, մենք հիշյալ գործիչների կողմից նմանատիպ պրակտիկայի բազմիցս ենք բախվել»,- ասել է նա։

 

Նեչաևի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտի դարձնելու օգտին, տարածաշրջանային հարցերում Մոսկվան բացառապես կառուցողական օրակարգ է առաջ մղում և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ։

 

Ինչ վերաբերում է Բաքու–Երևան հարաբերությունների կարգավորմանը, նա հիշեցրել է, որ համապատասխան ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:

Հիշեցնենք`մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հատնել էր, որ ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.