Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի կամ երկկողմ հարաբերությունների մասին խնդրում եմ անտեսել․ Էդուարդ Աղաջանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար միշտ եղել է կարմիր գիծ, եւ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր միայն Անկարան կբացի հայ-թուրքական սահմանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին` վերջինս ասել է, թե գոհունակությամբ է ընդունել, երբ լսել է, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության տեսանկյունից կիսում է իրենց հետ նման մտքեր, բայց արդեն ակնկալում է, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր լինեն:

 

Իսկ թե կոնկրետ ինչի՞ հետ է Նիկոլ Փաշինյանը համաձայնել, ի՞նչ գաղափարներ է կիսում, ու արդյոք դրանք վերաբերում են այն հայտնի թեզերին, որոնք թուրք-ադրբեջանական կողմը առաջ է քաշում՝ Զանգեզուրի միջանցքի բացում, ամբողջական Արցախն Ադրբեջանի կազմում եւ այլն, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը վստահաբար նշեց, որ որեւէ հիմք չի կարող առկա լինել՝ մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը որեւէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել Զանգեզուրի միջանցքը:

 

— Հետեւաբար, կլինի Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ պաշտոնյաի կողմից որեւէ հայտարարոթյուն, որը կարող է առնչվել Զանգեզուրի միջանցքին կամ մեր երկկողմ հարաբերություններին, ու որը չի հաստատվում հայկական կողմից, խնդրում եմ անտեսել:

 

— Այդուհանդերձ, ի՞նչ նկատի ուներ Էրդողանը, երբ ասում էր, որ Փաշինյանը կիսում է այդ մտքերը…

— Ես Էրդողանի հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել եւ չեմ էլ ուզում: Այդ հարցադրումները պետք է ուղարկվեն իրենց գրասենյակ: Ես լավագույն թեկնածուն չեմ, ով պետք է մեկնաբանի Էրդողանի հայտարարությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.