«Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա». «Դիմադրություն» շարժումը հայտնել է հերթական հանրահավաքի օրը

Հուլիսի 29-ին, 19։30-ին հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դիմադրություն» շարժումը:

 

«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։

 

Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։

 

Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է Դիմադրության շարժման  հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.