Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Էդուարդ Աղաջանյան

ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն։

 

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», - ասաց Աղաջանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.