Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. ՔՊ-ական պատգամավոր

Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների՝ չնայած թուրքական կողմի հայտարարություններին, որ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

 

«Այն, որ այդ երկու երկրները իրենց քայլերը կարող են համաձայնեցնել, մեզ շոկի չպետք է ենթարկի։ Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ։ Այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամուլի հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,-  հայտարարել է Կարապետյանը։

Ըստ նրա՝ պետք է ջանք գործադրել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների պայմանավորվածություններն իրականություն դառնան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.