Անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին. Արցախի ԱԳ նախարար

Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

 

«Արտաքին քաղաքականության առանցքային, ամենակարևոր հրամայականը եղբայրական երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանումն է, նրանց հետ կապերի ընդլայնումն ու խորացումը։

Իհարկե, քայլեր պետք է ձեռնարկվեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ հարաբերություններն ավանդաբար բարդ են և խնդիրներով լի։

 

Սակայն, ցանկացած դեպքում, անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.