«Այդ օրը եկել է… Վարպետ…»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը… Կներեք, իսկ Թուրքիայից քանի՞ հայ է մասնակցել պատերազմին, որ մեր զավակների արյան գնով ուզում է իր տեղն ամրացնի Թուրքիայում և դեռ իրենց էլ իրավունք են վերապահում կարծիք հայտնելու… խնդրում եմ, ով գիտե, պատասխանի… Կարծում եմ, Հրանտ Դինքից հետո այդ երկրում հայանպաստ որևէ կազմակերպություն չկա… իսկ ես կպատմեմ երեկ մեր ամառային դպրոցում տեղի ունեցած մի դրվագի մասին։

Երեխաների հետ զրուցում էինք տիեզերքի և երկնաքարերի մասին, հանկարծ 7 տարեկան թոռնիկս՝ Սարդուրս, խնդրեց իրեն էլ խոսք տալ, հետո շատ լուրջ դեմքով ասաց.

– Գիտե՞ք, գիտնականները պարզել են, որ մի շա՜տ մեծ երկնաքար է մոտենում երկրին և ընկնելու է հենց Թուրքիայի և Ադրբեջանի վրա…

 

Մի աղջնակ, որի ծնողները վերջին 5 տարին ապրել են Թուրքիայում և նոր են վերադարձել Հայաստան, տեղից բղավեց՝ ո՛չ, Թուրքիային բան չասեք, Թուրքիան շատ լավն է….

 

Սարդուրս վեր թռավ տեղից և պարզապես նետվեց աղջկա վրա, բղավելով.

– Իսկ դու գիտե՞ս՝ քո այդ Թուրքիան ինչքան հողեր է գողացել մեզանից… քո Թուրքիայի կեսը մերն է….

Ես ապշած նայում էի Սարդուրիս. նա չասաց, որ թուքն իր հայրիկին է իրենից գողացել, նա խոսեց իրենից գողացած հողերի մասին… հողերի՝ իր Հայրենիքի մասին… ես լսում էի նրանց վեճն ու մտքումս հնչում էին Իսահակյանի խոսքերը՝

–  Հայաստանում երկու սերունդ է մեծանում, կողք-կողքի… մի օր նրանք իրար են հոշոտելու …

Այդ օրը եկել է… Վարպետ…»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.