ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար ՍԴ չի դիմի. Ռուբեն Ռուբինյան

ՔՊ–ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Ռուբինյանը:

 

Ռուբինյանը նաև հավելեց. «Եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»:

 

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասել են, որ իշխանության օրակարգով ԱԺ չեն գալու, Ռուբինյանը պատասխանեց. «Ես էլ ասում եմ, որ իրենք գլուխները կախ կգան, որ չեկան, կքննարկենք»:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն էր: Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.