Ջորջ Տաբակյանի ֆեյսբուքյան էջից.

«Աշխատում եմ Արցախի նոր շփման գծի վրա ու հավանական է հրապարակեմ երբ վերջնական պատրաստ լինի:

Մի քանի փաստեր Հայաստանի բնակչության համար որ հասկանալի լինի ինչ ենք կորցրել՝

 
 

– 2020թ Սեպտեմբերին, Արցախի մակերեսը որը վերահսկվում էր Հայկական զորքերի կողմից (ՊՆ/ՊԲ) մոտ 11500 կմ2 էր (կանաչով) իսկ շփման գիծը ադրբեջանի հետ մոտ 245 կմ:

– 2020թ Դեկտեմբերին՝ մակերեսը որը վերահսկվում է Ռուս/Հայկական զորքերի կողմից դարձել է մոտ 2800 կմ2 (կարմիրով) իսկ շփման գիծը մոտ 440 կմ:

 

– Այսինքն տարածքը փոքրացել է մոտ 4 անգամ իսկ շփման գիծը երկարել է 200 կմով

– 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք հողերի մոտ 25% իսկ մնացած 75%ը հանձնվել են պատերազմից հետո (հրադադարի պայմանագրով):

– 44 օրյա պատերազմին մենք կորցրել ենք 245 կմ շփման գծի 40 կմը միայն: Այսինքն թշնամին ճեղքել է շփման գծի մոտ 16%ը:

– Քաշաթաղի և Քարվաճարի հանձնումից հետո, Սյունիքը ունեցավ մոտ 500կմ նոր շփման գիծ ադրբեջանի հետ»: