Գեղարքունիքում բախվել են Opel Vectra-ն և Ֆրանսիայի քաղաքացու Nissan Patrol-ը. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 15:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Nissan Patrol և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
 
Օպերատիվ է գործել նաև Ճամբարակի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Nissan-ի վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.