«Պատերազմի ու մասնատման առջև կանգնած երկրի քաղաքացիները քննարկում են` արգելել, թե չարգելել սամակատները». Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ապագայում հոգեբանները և պատմաբանները շատ մեծ հետաքրքրությամբ հետազոտելու են «հպարտ քաղաքացի» կոչված ֆենոմենը։
Եվ մեր բոլորիս օրինակի վրա ուսումնասիրելու են, թե ինչպես հանրային շիզոֆրենիան կործանեց մի երկիր...օրինակ, ինչպես կարող է լինել այնպես, որ պատերազմի և մասնատման առջև կանգնած երկրի քաղաքացիները բուռն քննարկում են` արգելել` թե չարգելել էլեկտրական «սամակատները» Երևանում այն պարագայում, որ Երևանից 50 կիլոմետր հեռավորության վրա թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը գնդակոծում են խաղաղ բնակավայրերը։
Կամ բուռն քննարկեն Հայաստան ժամանած տարատեսակ «իմպռտնի» աստղերի «ռայդերները» և նույնիսկ կես բերան չհիշեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում գտնվում են տասնյակ հայեր»:

 
Աղբյուրը` Արման Աբովյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.