Բանկերի փողը պակասել է և որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բանկերից մեկում այսօր փոխարժեքների այսպիսի հաջորդականության հանդիպեցի. դոլար՝ 407-427 (մարժա՝ 5%), եվրո՝ 411-449 (մարժա՝ 9.2%), ռուբլի՝ 5.4-7 (մարժա՝ 30%)։ Գյուղացին կամ արդյունաբերական բանվորը  մի ամբողջ տարի իրենց ճղում են 10 կամ 5 տոկոս շահութաբերություն ունենալու համար, իսկ այստեղ վայրկենական՝ 10-30%։ Նկատենք, որ այդ մարժան մոնղոլական տուղրիկների նկատմամբ չէ, այլ ՀՀ հիմնական առևտրատնտեսական գործընկերների (ՌԴ, ԵՄ)  արժույթների նկատմամբ։ ՀՀ ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար։ Բայց "զբաղված" է անգործությամբ։ Բա արժևորու՞մը։

Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։ Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։ Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։ Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։ Ոչինչ մի արեք էլի. հավատացեք տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ անընդհատ "ռեֆորմներ" եք անում, տնտեսությունն "աճում" է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք ետ ընկնում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.