«Այս գեղեցիկ վարդերը Նիկոլի կնոջը նվիրում է Մանվել Փարամազյանը, ում Նիկոլը ամիսներով պահում էր կալանքի տակ՝ որպես «թույն» ընդդիմադիրի»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Այս գեղեցիկ վարդերը Նիկոլի կնոջը նվիրում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ում Նիկոլը ամիսներով պահում էր կալանքի տակ՝ որպես «թույն» ընդդիմադիրի։

 

Դե, մենք էլ բոլոր մեր հրապարակային ելույթներում պահանջում էինք «քաղբանտարկյալ» Մանվել Փարամազյանի ազատումը։

Ամեն դեպքում՝ սիրուն վարդեր են։

 

Տեսնես ո՞վ է հաջորդը։

 

Ու հանկարծ մեկի մտքով չանցնի այս իդիլիկ տեսարանի համար մեղադրել Նիկոլին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.