«Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործում է հայ ազգի ու պետության վրա հոգեբանական, քարոզչական ճնշումներ գործադրելու համար։ Դա տեղեկատվական պատերազմի մեջ կոչվում է «առավելագույնի ձգտումով լավագույնին հասնելու» տեխնոլոգիա։

Այսինքն՝ Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին (Երևանն իբրև թե Ադրբեջանի պատմական ժառանգություն, Սևանա լճին տիրանալու քայլեր, և այլն), մինչդեռ իրականում ունի բոլորովին այլ նպատակներ, որոնց բավարարումը փրկություն կարող է թվալ հայ հանրությանը՝ նախորդ պահանջների համեմատ։

Սա պետք է գիտակցեն հայերը և չենթարկվեն թշնամու տեղեկատվական հոգեբանական գրոհներին։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև հայ պաշտոնյաների նկատմամբ, ու ցավալի է, որ արդյունք ունենում են»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.